Կատարեք ներդրումներ` ի նպաստ հայկական հյուրընկալության ոլորտի զարգացման
Myler Apart Hotel

Ձեռք բերեք այս դրախտավայրի մի կտորը և ձեր ներդրումն ունեցեք հայկական զբոսաշրջության կայացման գործում: Միացեք տարվա բոլոր եղանակների համար նախատեսված ժամանակակից լեռնային հանգստավայրին և օգտվեք հյուրանոցի սեփականատեր դառնալու բացառիկ հնարավորություններից: Կատարեք ներդրումներ առաջնակարգ հարմարություններ և ժամանց առաջարկող այս հիասքանչ վայրում՝ ապահովելով հանգստավայրի զարգացումը և շահավետ կերպով ընդլայնելով ձեր պորտֆելը:

Վայր, որը նպաստում է
ձեր բիզնեսի աճին

Կատարելով ներդրումներ Մայլեռ Ռեզորթում՝ դուք ձեռք եք բերում արժեքավոր և շահավետ ակտիվներ, ապահովում պորտֆելի դիվերսիֆիկացում և համապատասխանություն կայուն զարգացման նպատակներին:

Բարձր եկամտաբերություն (ROI)

Մայլեռ Ռեզորթում կատարվող ներդրումներն ունեն բարձր եկամտաբերության ներուժ՝ պայմանավորված Հայաստանի՝ որպես զբոսաշրջային ուղղության նկատմամբ աճող հետաքրքրությամբ: Իր հիանալի դիրքի և տարվա բոլոր եղանակների համար նախատեսված ժամանցի հնարավորությունների շնորհիվ հանգստավայրը կգրավի ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկներին՝ ապահովելով այցելուների մշտական ​​հոսք և կայուն եկամուտ:

Դիվերսիֆիկացված
պորտֆել

Շքեղ լեռնադահուկային հանգստավայրում ձեռքբերվող անշարժ գույքը լավագույնս կհամալրի ձեր ներդրումային պորտֆելը՝ դիվերսիֆիկացնելով այն և նվազեցնելով հնարավոր ռիսկերը: Մշակութային, ժամանցային և գործնական հնարավորությունների եզակի համադրությունը գրավում է բազմաթիվ այցելուների՝ ապահովելով եկամտի տարբեր աղբյուրներ՝ գիշերակաց, միջոցառումներ, ժամանց և գործարար համաժողովներ:

Կայուն զարգացում և նորարարություն

Մայլեռ Ռեզորթի հիմքում կայունությունն ու նորարարություններն են: Կատարելով ներդրումներ այս նախագծում՝ դուք աջակցում եք էկոլոգիապես մաքուր գործելակերպին և ժամանակակից ճարտարապետական լուծումներին, որոնք լավագույնս արտացոլում և պահպանում են հայկական ազգային ժառանգությունը: Այս ամենը ոչ միայն նպաստում է շրջակա միջավայրի պահպանմանը, այլև ավելացնում է հանգստավայրի արժեքն ու գրավչությունը երկարաժամկետ հեռանկարում:

invest myler 9

Վայր, որը նպաստում է ձեր բիզնեսի զարգացմանը

Մայլեռ Ռեզորթում կատարվող ներդրումներն ավելին են, քան պարզապես անշարժ գույքի ձեռքբերումը: Դրանք հնարավորություն են տալիս դառնալու մասնիկը մի խոստումնալից նախագծի, որը նպաստում է հայկական զբոսաշրջության աճին, կայուն զարգացմանն ու նորարարությունների ներդրմանը: Մեր հանգստավայրն առաջարկում է առաջնակարգ հարմարություններ, որոնց նպատակն է նպաստել թե´ անձնական, և թե´ մասնագիտական զարգացմանը:

Մայլեռ Ռեզորթն այսօր

Մայլեռ Ռեզորթը քայլ առ քայլ դառնում է առաջնակարգ մի վայր, որը գրավում է լեռնադահուկային սպորտի սիրահարների և ներդրողների ուշադրությունը: Զգալի առաջընթաց է գրանցվել առանցքային ենթակառուցվածքների և հարմարությունների մշակման և նեդրման ուղղությամբ՝ ապահովելով եզակի փորձառություն այցելուների համար:

invest myler 3
Այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է

Սա վերը նշված ծառայության համառոտ նկարագրությունն է:​​

invest myler 6

Տարվա բոլոր եղանակներին հասանելի ժամանց

Ի տարբերություն այլ սեզոնային հանգստավայրերի՝ Մայլեռ Ռեզորթն առաջարկում է տարվա բոլոր եղանակներին հասանելի ժամանց: Դահուկասահքից և սնոուբորդինգից մինչև արշավներ, լեռնային բայքինգ և մշակութային փառատոններ: Այս ամենի շնորհիվ հանգստավայրն ապահովում է այցելուների շարունակական հոսք՝ առավելագույնի հասցնելով հյուրանոցների զբաղվածությունն ու շահութաբերությունը:

Լրացրեք ձևաթուղթը և ստացեք նորություններն առաջինը:

Եղեք տեղեկացված և ստացեք ներդրումներին առնչվող բացառիկ տվյալներ անմիջապես ձեր էլեկտրոնային փոստի հասցեին:

Հետադարձ կապ

Մեր գտնվելու վայրը

Արագածոտնի մարզ, գյուղ Եղիպատրուշ

Զանգահարեք

Գրեք մեզ